Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ալիևի կողմից ղեկավարվող և Սանասարը թուրքին նվիրած դավաճանը խոսում է ինքնիշխանությունից և իրական Հայաստանից

Ալիևի կողմից ղեկավարվող և Սանասարը թուրքին նվիրած դավաճանը խոսում է ինքնիշխանությունից և իրական Հայաստանից
23.05.2024 | 10:22

Զավեշտ է:

Մինչ Ալիևը Բաքվում հայտարարում է, որ Նիկոլն իր բոլոր պահանջները կատարում և կատարելու է, որովհետև ինքն է այդպես ուզում՝ փաստացի ապացուցելով, որ Հայաստանն Ադրբեջանի վասալն է, Նիկոլի նման Բաքվից ղեկավարվող ոչնչությունն ԱԺ ամբիոնից խոսում է չպետության, չանկախության, չինքնիշխանության մասին:

Այո՛, այն արարածն ում պատճառով Հայաստանը վերածվել է չնթռլոյապետության իրեն երկրպագողների մոտ խոսում է ինքնիշխանությունից և պետությունից:

Դավաճան Նիկոլը մանիպուլյացիաների դիմելով փորձեց Կարսը և իր օրոք թուրքին նվիրված Սանասարը (Զանգելանը) համեմատել, այն ներկայացնելով որպես երազանք՝ չմատնանշելով, որ Սանասարը երազանք է դարձել 3,5 տարի առաջ իր նման թրքամետ դավաճանի պատաճառով:

Չեմ կասկածում՝ Նիկոլը Հայաստանը դարձնելու է լավագույն դեպքում 10 հազար քառակուսի կիլոմետր եսիմինչ ու նույն ԱԺ ամբիոնից ճղճղալու է, որ Կապանը, Գորիսը, Մեղրին, Վարդենիսը, Սիսիանը, Իջևանը, Ջերմուկը, երազանքներ էին և այդ տարածքները թուրքին տալով ինքը Հայաստանի համար ձեռք է բերել ինքնիշխանություն և պետականություն: Դե իսկ ժեխափթիրն էլ երջանիկ կովի պես կբառաչի ու կշարունակի սիրել ՆիԳՈԼին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ